Հարավային Կորեան ու ՄԱՆ-ը պայմանավորվել են աշխատել Հյուսիսային Կորեայի լիակատար ապամիջուկայնացման շուրջ, ինչպես նաեւ ԿԺԴՀ-ին միջուկային զենքից ազատելու նոր ուղիներ փնտրել։ Այս մասին հաղորդում է RNS-ն՝ վկայակոչելով «Ռենհափ»-ին։
Երկրները հանգել են վերոնշյալ համաձայնությանը Հարավային Կորեայի պաշտոնյաների ու ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ։ «ԱՄՆ-ը հաստատել է իր հակվածությունը Հարավային Կորեայի անվտանգությանն ու պաշտպանությանը»,- հայտարարել է Հարավային Կորեայի նախագահի մամուլի քարտուղար Յուն Յանգ Չենը՝ հավելեով, որ երկրները պայմանավորվել են ԿԺԴՀ-ի միջուկային զենքի ոչնչացման հարցում համատեղ ջանքեր գործադրել։
«Առաջին հերթին, նրանք համաձայնել են, որ իրենց վերջնական նպատակը ԿԺԴՀ-ի միջուկային զենքի լիակատար ոչնչացումն է։ Երկրորդ, նրանք համաձայնել են մոբիլիզացնել բոլոր հասանելի միջոցները, ներառյալ պատժամիջոցներն ու երկխոսությունը»,-ասել է նա։
Մամուլի քարտուղարի խոսքով՝ կողմերը նաեւ համաձայնել են հունիսի վերջին Վաշինգտոնում գագաթնաժողով անցկացնել։





























