Գիտնականները Երկրի ամենակեղտոտ կղզին են ճանաչել Խաղաղ Օվկիանոսի հարավային մասում գտնվող Հենդերսոն մարջանային կղզին, հայտնում է Proceedings of the National Academy of Sciences ամսագիրը։
Կղզին այնքան խորը օվկիանոսի մեջ է գտնվում, որ մասնագետները այն 5-10 տարին մեկ են այցելում՝ հետազոտական նպատակներով։ Վերջին այցելության ժամանակ նրանք հայտնաբերել են, որ կղզու վրա ընդհանուր առմամբ մոտ 17 տոննա պլաստիկ կա։
Կղզին այնպիսի դիրք ունի, որ ջրի հոսանքը Հարավային Ամերիկայից ու ձկնորսական նավերից դեպի կղզի է բերում աղբը։ Այս կղզու վիճակը պատկերավոր ցույց է տալիս պլաստիկ աղբով օվկիանոսների աղտոտման վտանգավորության աստիճանը։ Տարեկան ավելի քան 300 մլն տոննա պլաստիկ է արտադրվում, որի հիմնական մասը չի վերամշակվում, արդյունքում հայտնվելով օվկիանոսում ու վնասելով դրա բնակիչներին։





























