Նյագան քաղաքի ոստիկանությունը 41-ամյա բնակչի նկատմամբ քրեական գործ է հարուցել։ Վերջինը փորձել է բացել հիվանդանոցում գտնվող բանկոմատը։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով ՆԳՆ շրջանային վարչության մամուլի ծառայությանը։
Ոստիկանական հերթապահ մաս քաղաքային հիվանդանոցում գտնվող բանկոմատի հրկիզվելու մասին հաղորդում է ստացվել։ Օպերատիվ-հետախուզական աշխատանքների ընթացքում պարզ է դարձել, որ հրդեհը բռնկվել է գումար հափշտակելու անհաջող փորձի հետեւանքով։
Ֆինանսական դժվարություններ ունեցող տղամարդը պատուհանից մտել է հիվանդանոց։ Հատուկ սարքավորման միջոցով նա փորձել է բացել բանկոմատը, ինչի հետեւանքվ հրդեհ է առաջացել։ 14 մլն ռուբլի է ոչնչացվել։ Չնայած որ տղամարդը փախել է հանցանքի վայրից՝ ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել ու ձերբակալել են նրան։





























