Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ Թուրքիայի եւ Մոնղոլիայի առաջնորդները իրեն հայտնել են Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցացիային (ՀԱԱՊԱ) միանալու ցանկության մասին, եւ ինքը մտադիր է աջակցել այդ նախաձեռնությանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Դուտերտեն հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Մոնղոլիայի վարչապետ Ժարգալտուլգին Էրդենեբատի հետ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ֆորումի շրջանակում հանդիպման ժամանակ։ Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ երկրների առաջնորդները կազմակերպությանը միանալու ցանկություն են հայտնել։
Դուտերտեի խոսքով՝ Մյանմարի պետական խորհրդական եւ արտաքին գործերի նախարար Աուն Սու Չժին, նրա ուշադրությունը հրավիրել է Թուրքիայի եւ Մոնղոլիայի աշխարհագրական դիրքի վրա։ Սակայն Ֆիլիպինների նախագահն ասել է, որ իր կարծիքով, նրանց կարելի է թույլ տալ միանալ ՀԱԱՊԱ-ին։





























