ԱՄՆ ռազմածովային ուժերը պետք է ընդլայնեն նավատորմը ու ավելացնեն իրենց ներուժը, որպեսզի մրցունակ մնան այն պայմաններում, երբ մյուս երկրները, օրինակ Չինաստանն ու Ռուսաստանը ձգտում են ամրապնդել իրենց ռազմածովային հզորությունը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ՌԾՈՒ շտաբի ղեկավար Ջոն Ռիչարդսոնը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
«Մի քանի տասնամյակից հետո մենք նորից վերադառնում ենք ծովում մրցակցության դարաշրջանին»,- հայտնել է Ռիչարդսոնը լրագրողների հետ զրույցի ժամանակ։
«Այդ համաշխարհային տերություններից մի քանիսը՝ Չինաստանը,Ռուսաստանը աճում են։ Նրանք զարգանում են ռազմական հզորության բոլոր ուղղություններով ու մի պահ ձեզ պետք է լինում դուրս գալ ծով, որպեսզի ընդլայնվեք ու շարունակեք բարգավաճել»,- հավելել է ծովակալը։





























