Գիտնականներն ուսումնասիրել են Չիքսուլուբ խառնարանը, որն առաջացել է 66 մլն տարի առաջ՝ աստղակերպի երկրի վրա ընկնելու հետեւանքով, եւ պարզել, թե ինչու են դինոզավրերն այդքան արագ ոչնչացել։

Մասնագետները Մեքսիկական ծոցի հատակին՝ աստղակերպի ընկնելու վայրում, ապարների նմուշներ են հայտնաբերել։

Պարզվել է, որ Յուկատան թերակղզու վրա ընկած հսկայական աստղակերպն ավելի վատ տեղ ու ժամանակ չէր կարող ընտրել մեր մոլորակի վրա «վայրէջք կատարելու» համար։

Ծովի ջրերն այստեղ այնքան էլ խորը չեն, ինչը նշանակում է, որ մթնոլորտ է արտանետվել մեծ քանակությամբ ծծումբ։

Երկնային մարմնի անկումից հետո սկսված հրե փոթորկի հետեւանքով սկսվել է «գլոբալ ձմռան» երկարատեւ շրջանը։ Սակայն եթե աստղակերպն այլ վայրում ընկներ, հետեւանքները եւս այլ կլինեին։