Զույգերի ծանոթությունների մասին նորմալ հեռուստատեսային հաղորդումները սկսել են հաճախ փոխարինվել էքստրեմալ ձեւաչափերով, գրում է գերմանական Bild տաբլոիդը։ Սակայն մերկ մարմիններ ցուցադրող հաղորդումներն անմեղ զվարճանք են թվում այն տեսարանների համեմատ, որոնք ճապոնական հեռուստաեթերում են ցուցադրվում։
Խոսքը «Օրգազմների մենամարտ» անվանումով հեռուստատեսային շոուի մասին է, որը մի քանի տարի առաջ դարձել է ճապոնական հեռուստաեթերի գլխավոր հիթը։ Այդ շոուի աբսուրդը պարզապես ցնցող է, համարում է հեղինակը։ Օրինակ հաղորդումներից մեկի ժամանակ գեյ- տղամարդը օրալ սեքսով էր զբաղվում իր հետերոսեքսուալ զուգընկեր Ռիու Սավաի հետ, բարեբախտաբար վերջինիս սեռական օրգանները վարագույրի ետևից չէին երևում։ Նույնասեռականի նպատակն էր ավանդական սեռական կողմնորոշում ունեցող տղամարդուն հասցնել օրգազմի։
Եվ մեկ ճապոնական հեռուստահաղորդում էլ կոչվում է «Մերկացրու աղջկան»։ Այնտեղ մի քանի տղամարդ փորձում է թեք հարթակով հասնել աղջկա մոտ, որին պետք է մերկացնել։ Ընդ որում կիսամերկ աղջիկը կանգնած է ձվի փաթեթների ետեւում, եւ եթե մասնակիցներին հաջողվում է գնդակով ջարդել այդ ձվերը, աղջկա մարմնի տվյալ հատվածը տեսանելի է դառնում։
Մեկ այլ հաղորդում էլ կոչվում է «Երգիր, անկախ ամեն ինչից» ,այնտեղ տղամարդիկ պետք է անսխալ երգեն ու չշեղվեն մեղեդուց՝ մինչ կանայք անում են ամեն ինչ՝ նրանց խանգարելու համար։ Իրականում տեսարանը այսպիսին է ՝ կանայք փորձում են ուղիղ եթերում «ձեռքով բավարարել երգող տղամարդկանց», որոնք ստիպված են երգել մինչեւ հաճույքի գագաթնակետ։





























