Ճապոնիան ԱՄՆ-ի հետ համատեղ ուզում է ավելացնել ճնշումը Հյուսիսային Կորեայի վրա։ Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Սինձո Աբեն ամերիկացի ծովակալ, Ասիական Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ ՌԾՈՒ ներկայացուցիչ Հարի Հարիսի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է NHK-ն։

Նրա խոսքով օրերս Փհենյանի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը սպառնալիք է ներկայացնում երկու երկրներին ու միանգամայն անընդունելի է։ Նա նշել է, որ Ճապոնիան ու ԱՄՆ-ն սերտ համագործակցության մեջ պետք է ճնշում գործեն Հյուսիսային Կորեայի վրա։

Նրա խոսքով, վերջին համատեղ զորավարժությունները ցույց են տվել երկու երկրների հանձնառությունը  տարածաշրջանում խաղաղության ու կայունության պաշտպանությանը։