Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարիուշ Բլաշչակը սատարել է ներգաղթյալներին ընդունելուց հրաժարվելու վարչապետի որոշմանը։ Ավելի վաղ վարչապետ Բեատա Շիդլոն հերթական անգամ հայտարարել է, որ Լեհաստանը փախստականներ ընդունելու հնարավորություն չունի, հաղորդում է «Ռադիո Լեհաստան»-ը։
Բլաշչակը նշել է, որ ներգաղթյալներ ընդունելուն դեմ են նաեւ լեհերը։ «Խոսքը Լեհաստանի ու լեհերի անվտանգության մասին է, այս հարցում աճպարարությունները չեն անցնի։ Դա հնարավոր էր միայն նախորդ կառավարության օրոք։ Մենք խաղադրույք ենք կատարում անվտանգության վրա։ Համաձայն հարցման տվյալների՝ լեհերի 74 տոկոսը դեմ են փախստականներ ընդունելուն։ Դա հստակ դիրքորոշում է», - նշել է Լեհաստանի ներքին գործերի նախարարը։
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Եվրահանձնաժողովը սպառնացել է միջոցներ ձեռնարկել Լեհաստանի եւ Հունգարիայի դեմ՝ փախստականներին ընդունելուց հրաժարվելու համար։





























