Բաքվի Վերաքննիչ դատարանում նիստ է կայացել Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունիսի եւ նրա ամուսին Արիֆ Յունուսի դատավճռի բողոքարկման պահանջով, հայտնում է haqqin.az-ը:
Դատավոր Միրփաշա Հուսեյնովի նախագահությամբ տեղի ունեցած նիստի ժամանակ ելույթ է ունեցել Յունուսների փաստաբան Էլչին Սադիգովը: Նա ասել է, թե քանի որ իր պաշտպանյալներն արտասահմանում են, չեն կարող ներակայանալ նիստերին: Փաստաբանը խնդրել է ապահովել ինտերնետի միջոցով նրանց օնլայն մասնակցությունը: Միջնորդությունը մերժվել է: Դատավորը որոշում է ընդունել Լեյլա եւ Արիֆ Յունուսներին նիստին հհարկադիր բերման ենթարկելու մասին: Դատավարությունը կշարունակվի մայիսի 31-ին:
Նշենք, որ Լեյլա Յունուսին մեղադրանք էր ներկայացվել Ադրբեջանի ՔՕ 274-րդ (պետական դավաճանություն), 178.3.2 (խարդախություն հատկապես խոշոր վնասով), 192.2.2 (ապօրինի ձեռներեցություն), 213.2.2 (խոշոր չափի հարկերից խուսափում), 320.1 (վկայականի կամ այլ պաշտոնական փաստաթղթի կեղծում), 320.2 (320.1 հոդվածով նշված կեղծ փաստաթղթերի օգտագործում) հոդվածների հատկանիշներով։ Արիֆ Յունուսին մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանի ՔՕ 274 (պետական դավաճանություն) եւ 178.3.2 (խարդախություն հատկապես խոշոր վնասով) հոդվածների հատկանիշներով։
Լեյլա Յունուսը դատապարտվել է 8․5, իսկ Արիֆ Յունուսը՝ 7 տարվա ազատազրկման: 2015-ին նրանց դատավճիռը փոխարինվեց 5 տարվա պայմանական ազատազրկմամբ: Իսկ արդեն այս տարվա ապրիլին 19-ին թույլ տրվեց նրանց հեռանալ Ադրբեջանից:
Ներկայումս նրանք բուժվում են Հոլանդիայում:





























