Խոշոր ներդրող ներկայանալով՝ ադրբեջանցի խարդախը հույն ձեռնարկատիրոջը խաբել ու 2.5 մլն եվրո է յուրացրել։

Haqqin.az-ը, վկայակոչելով Cyprus Mail պարբերականը, հաղորդում է, որ Կիպրոսի ոստիկանությունը տվել է 53-ամյա Ադրբեջանի բնակչի ձերբակալման թույլտվությունը։ Նա մեղադրվում է Կիպրոսում հյուրանոց կառուցելու պատրվակով 2,5 մլն եվրո յուրացնելու մեջ՝ ներկայանալով որպես լուրջ ներդրող։ Գումարը պատկանել է 35-ամյա հույն գործարարին։ Համաձայն տեղեկատվության՝ հույնը դիմել է ոստիկանություն եւ նշել, որ Ադրբեջանից ավազակը շահել է իր վստահությունը եւ առաջարկել Կիպրոսում հյուրանոցի բաժնետոմսեր գնել, որը նա, իբր, կառուցում է։ Գործարարը պնդում է, որ ավազակին 2.5 մլն եվրո է փոխանցել։ Սակայն անցյալ տարվա հոկտեմբերից «գործընկերը» կապ չի հաստատել հույնի հետ։

Գործարարը նրան գտնելու համար նույնիսկ Ադրբեջան է մեկնել ու դիմել ոստիկանություն, որտեղ նրան հայտնել են, որ այդ մարդը հայտնի խաբեբա է եւ հետախուզման մեջ է։