Մայիսի 16-ին, ժամը 18.30-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Խանջյան փողոցի թիվ 15 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: