Ժնեւում Christie's-ի աճուրդում 92 կարատ կշռող սրտաձեւ ադամանդը վաճառվել է 15 մլն դոլարավ, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը:

Ադամանդը վաճառքի էր հանվել Boehmer et Bassenge ոսկերչական տան պատրաստած մարգարտե վզնոցի հետ: Թանկարժեք զարդի նոր տիրոջ անունը չի նշվում:

Աճուրդի տան ներկայացուցիչ Ալեքսանդր Կինդերմանի խոսքով՝ ադամանդը ամենթանակարժեքն էր իր դասի մեջ: Նախորդ «համաշխարհային ռեկորդը» պատկանում է 56,15 կարատ կշռող ադամանդին, որը վաճառվել էր 2011 թվականին՝ 10.9 մլն դոլարով: