Էլեկտրոնային փոստի միջոցով շանտաժիստը «Ֆորմուլա-1»-ի չեմպիոն Միխայել Շումախերի կնոջից կարող էր շորթել 900 հազար եվրո։ Այս մասին հաղորդում է focus.de-ն՝ վկայակոչելով Bild պարբերականը ։
2016 թվականի փետրվարին շանտաժիստը Կորին Շումախերի էլեկտրոնային հասցեին հաղորդագրություն է ուղարկել, որտեղ ասվում էր, որ եթե մինչեւ 2016 թվականի մարտի 31-ը չտա իրեն պահանջված գումարը, երեխաները կսպանվեն։
Հայտնի ավտոարշավորդն ունի երկու զավակ՝ որդին՝ Միքը եւ դուստրը՝ Ջինա-Մարիան։
Կորին Շումախերը ոստիկանություն է դիմել։ Հանցագործին հայտնաբերել են էլեկտրոնային հասցեում նշված բանկային հաշվեհամարով։ Դատական նիստի ժամանակ 25-ամյա տղամարդը խոստովանել է մեղքը, սակայն չի կարողացել բացատրել իր արարքի դրդապատճառները։





























