Գրող Հելեն Ֆիլդինգը խոզ է շահել Բիջիթ Ջոնսի մասին նոր գրքի համար։ Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը։
Ֆիլդինգը Փելամ Գրենվիլ Վուդհաուսի անվան գրական մրցանակ է ստացել։ Մրցանակի է արժանացել նրա «Բրիջիթ Ջոնսի երեխան։ Օրագրեր» աշխատանքը։
Գրքում գլխավոր հերոսուհին չի կարողանում հասկանալ, թե երկու երկրպագուներից ո՞վ է իր երեխայի հայրը։
Ֆիլդինգը Bollinger Everyman Wodehouse Prize մրցանակը կստանա մայիսի 27-ին, Ուելսի փառատոնին։ Որպես մրցանակ՝ նրան կհանձնեն Վուդհաուսի վեպերի հավաքածուն եւ խոզ։ Գրողը հայտարարել է, որ ուրախ է շահած մրցանակի համար:





























