Աշխարհում մոտ 250 մլն մարդ տարին առնվազն մեկ անգամ թմրանյութ է օգտագործում։ Նրանցից 30 միլիոնը թմրամոլներ են։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի թմրանյութերի ու հանցագործության վարչության գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

«Ներկա դրությամբ աշխարհում 250 մլն մարդ թմրանյութ է օգտագործում, ներառյալ նրանք, ովքեր դա անում են տարեկան մեկ անգամ՝ որպես փորձ։ Այդ մարդկանցից 30 մլն-ը խնդրահարույց կատեգորիային են պատկանում՝ նրանք, ովքեր տառապում են թմրանյութի կախվածությունից եւ դրա հետ կապված հիվանդություններից»,- նշել է նա Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումի շրջանակում։

Թմրանյութի պատճառով տարեկան մինչեւ 200 հազար մարդ է մահանում։ 11,5 մլն-ը թմրանյութ օգտագործում է ներարկման միջոցով։ Նրանցից 52 տոկոսը վարակված են հեպատիտ С-ով, 14 տոկոսը՝ ՁԻԱՀ-ով։