Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Պաետը նոյեմբերի 22-ին Բրյուսելում կայացած ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մի քանի հայտարարություն է արել:
«Եվրամիության համար կարեւոր է հարգել Վրաստանի տարածքային ամբողջականությունը եւ Ռուսաստանին կոչ անել ավելի ակտիվ գործել Մերձդնեստրի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների լուծման հարցում»,- էստոնական ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ ասել է նախարարը:
Ուրմաս Պաետը նշել է, որ Ռուսաստանի եւ ԵՄ միջեւ վիզային ռեժիմի վերացման երկխոսությունը պետք է շարունակել, սակայն վիզային ռեժիմը հանելու համար «պետք է կատարվեն բոլոր պայմանները»:




























