Անորակ տեխնիկական փորձաքննության համար պատժել է պետք։ Այս մասին մայիսի 18-ին Հայաստանի կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը։
Նա համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է պատասխանատվության միջոցներ մշակել։
«Որակի ենթակառույցը պետք է անխափան լինի՝ տեղական արտադրության մրցունակության շահերից ելնելով»,-հավելել է Կարապետյանը։





























