Ճապոնիայի կառավարությունը հավանության է արժանացրել օրինագիծը, որով ընդունվում է կայսր Ակիհիտոյի հրաժարականը եւ գահը փոխանցվում է նրա ավագ որդուն՝ գահաժառանգ արքայազն Նարուհիտոյին: Փաստաթուղթն օրվա ընթացքում կփոխանցվի խորհրդարան եւ նախատեսվում է, որ կընդունվի հունիսի կեսերին, հաղորդում է Kyodo գործակալությունը:
Օրինագիծը հատուկ մշակվել է 83-ամյա կայսր Ակիհիտոյի համար, ով անցած տարի գահից հեռանալու ցանկություն էր հայտնել՝ պատկառելի տարիքի հետ կապված: Ենթադրվում է, որ նա գահից ամբողջությամբ կհեռանա 2018-ի դեկտեմբերին, երբ դառնա 85 տարեկան:
Ակնկալվում է, որ 57-ամյա արքայազն Նարուհիտոն գահը կժառանգի հոր հեռանալուց անմիջապես հետո:





























