Ավստրալիայում առաջին բնակիչները հայտնվել են ավելի քան 50 հազար տարի առաջ, այս մասին է վկայում այն արտեֆակտների տարիքը, որոնք հայտնաբերել են հնագետները Ավստրալիայի արեւմուտքում՝ Բարոու կղզում, հայտնում է Quarternary Science Review ամսագիրը։
Բուդի քարանձավում հնագետները գտել են կենդանիների մնացորդներ, փայտի ածուխ, ու այլ արտեֆակտեր, որոնք վկայում են այդ տեղանքում մարդկանց կենսագործունեության մասին։ Այդ գտածոների տարիքն ավելի քան 50 հազար տարի է։ Այսօրվա դրությամբ համարվում է, որ Ավստրալիայում առաջին մարդիկ հայտնվել են մոտ 40 տարի առաջ, սակայն նոր հայտնագործությունները փոխել են այդ մասին պատկերացումները։
Ըստ հետազոտողների բնիկները այդ քարանձավում շատ երկար են ապրել ու լքել են այն միայն մոտ 7000 տարի առաջ, երբ ծովի մակարդակի բարձրացման պաճառով կղզին կտրվել է մայրցամաքից։





























