«Էկոլոգիական անվտանգության ապահովում եւ ժողովրդավրդավարության զարգացում» ՀԿ-ն եւ մեկ տասնյակ այլ բնապահպանական կազմակերպություններ պատրաստվում են դատի տալ Հայաստանի կառավարությանը`պահանջելով չեղյալ համարել կառավարության այն բոլոր որոշումները, որոնք վերաբերվում են Հայաստանում ուրանի պաշարների շահագործմանը: Նոյեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Էկոլոգիական անվտանգության ապահովում եւ ժողովրդավրդավարության զարգացում» ՀԿ-ի ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը` հավելելով, որ դատարան դիմելու են մյուս տարի եւ այն կլինի կոլեկիվ հայտ:
Արթուր Ղազարյանը նշեց, որ ներկայումս Լեռնաձոր համայնքում առաջին հորատման սարքի այրվելուց հետո, երկրորդ հորատման մեքենան են բերել եւ շարունակվում են ուրանի որոնման աշխատանքները:
Իսկ «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանի խոսքով էլ Զանգակատուն գյուղի տարածքում այս տարվա հունիս-հուլիս ամիսներից սկսվել են հետախուզական աշխատանքներ այդտեղ ռադիոակտիվ թափոնների նոր գերեզմանոց սարքելու համար:
Նշենք, որ բնապահպանների հավաստմամբ, ուրանի հանքավայրերի շահագործումը մեծ վտանգ է ներկայացնում թե՛ բնակչության առողջությանը, թե ՛ բնությանը:





























