«Իսրայելական «Մոսադ» հետախուզության երկու նախկին ղեկավարները Իսրայելին կոչ են արել հետախուզական տվյալները թաքցնել ԱՄՆ-ից այն բանից հետո, երբ նախագահ Թրամփին մեղադրել են գաղտնի տեղեկությունները ռուսներին փոխանցելու մեջ»,- հայտնում է The Times-ը։

«Դանի Յատոմը, Մոսադի նախկին տնօրենը, արտահոսքը անվանել է կոպիտ խախտում ու ասել, որ Իսրայելը պետք է դրա համար պատժի ԱՄՆ-ին»,- ասվում է հոդվածում։

«Մենք պետք է զերծ մնանք տեղեկությունները Թրամփին փոխանցելուց կամ նրան տանք տեղեկությունների միայն մի մասը, որպեսզի նա չվտանգի դրանց աղբյուրը»,- ասել է Յաթոմը, որը Մոսադի ղեկավարն է եղել 1999-2001 թթ։

«Նրա նախորդը՝ Շաբթայ Շավիթը, կարծում է, որ ԱՄՆ նոր նախագահը սպառնալիք է Իսրայելի հետախուզական ակտիվների համար»,- գրում է հեղինակը։

Իսրայելի պաշտոնական արձագանքը խլացվել է, սակայն իսրայելական հետախուզության ներկայացուցիչները, որպես անհատական կարծիք, արտահայտում են իրենց զայրույթը, ասվում է հոդվածում։ Նրանք նախկինում էլ էին վախենում Թրամփի ու Ռուսաստանի կապերից, որը Սիրիայում Իրանի ու «Հզբոլահի» կողմից է պատերազմում։ «Ու հիմա մեր մտավախությունները հաստատվել են, - ասել է իսրայելական բանակի սպաներից մեկ,- Մենք ոչ մի վստահություն չունենք, որ նա կպահի մեր գաղտնիքները»։