Այս իրավիճակում, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ կուտակվում են քաղաքական մութ ամպեր, իսկ նրա հանրապետական գործընկերները արդեն կուլիսների ետեւում քննարկում են Սպիտակ տանը իշխանափոխության հնարավորությունը, Թրամփի համար կարող է ելք դառնալ Հյուսիսային Կորեայի վրա կանխարգելիչ հարվածը, գրում է Newsru-ն։

Ներքաղաքական խնդիրներից ուշադրություն շեղելու այդ ավանդական տարբերակը Թրամփն արդեն երկու անգամ փորձարկել է ՝ նախ Սիրիայի վրա ավիահարվածով, իսկ հետո Աֆղանստանի վրա մեգառումբ նետելով, այն ժամանակ Թրամփի վարկանիշը 10 կետով բարձրացրել էր։

Հերթը Հյուսիսային Կորեայինն է

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախկին նախագահներ Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ կրտսերը ու Բարաք Օբաման բավականաչափ չեն զբաղվել Հյուսիսային Կորեայի խնդրով, դրա համար էլ հիմա ամերիկացիներին հիմա սպառնում է միջուկային պատերազմ։

Մայիսի 14-ին Փհենյանի կողմից բալիստիկ հրթիռի հերթական արձակումից հետո ԱՄՆ-ն Կորեական թերակղզի ուղարկեց երկրորդ ավիակիրը՝ USS Ronald Reagan ավիակիրը այնտեղ համատեղ զորավարժություններ կիրականացնի USS Carl Vinson ավիակրի ղեկավարած խմբի հետ։ Ըստ ռազմագետների, այդ ամենը նշանակում է, որ ԱՄՆ-ն նախապատրաստվում է կանխարգելիչ հարվածի։

Թրամփը ապրիլի սկզբին խոստացել էր ԿԴԺՀ-ի վրա հարված հասցնելուց առաջ խորհրդակցել Ճապոնիայի հետ։ Ու եթե հասունանա հրթիռային հարվածի պահը, ապա Վաշինգտոնը կստանա Տոկիոյի համաձայնությունը։ Իսկ հիմա պաշտոնական ռազմական ճապոնական աղբյուրը հայտնում է, որ «ամերիկացի զինվորականները ներկա իրավիճակը դիտարկում են որպես Փհենյանի վերջին շանս ՝ իր միջուկային ծրագիրը դադարեցնելու համար»։

Ըստ Nikkei թերթի՝ ամերիկյան թեւավոր հրթիռների առաջին նշանակետը կդառնան ուրանի հարստացման գործարանները ու շարժական հրթիռային սարքավորումներով ստորգետնյա բունկերները։ Դրանց դիրքերը Պենտագոնին հաջողվել է պարզել ավիահարվածի նմանակման շնորհիվ, ինչի պատճառով Փհենյանը ստիպված էր գործարկել կապի արտակարգ համակարգեր, որոնցով ԱՄՆ զինվորականները հայտնաբերել են  անհրաժեշտ նշանակետերը։

ԿԺԴՀ-ի հետ մոտելուտ հակամարտության մասին ԱՄՆ-ում հիմա խոսում են, որպես իրադարձությունների զարգացման իրատեսական սցենար։