Ամերիկացի գիտնականները հայտնել են, որ Անտարկտիդան «կանաչում է», ինչը պայմանավորված է կլիմայական փոփոխություններով։ Current Biology –ում հրապարակված հետազոտությունը հաստատում է, որ Անտարկտիդայի տարածքը արագ տեմպերով ծածկվում է մամռատիպ բուսականությամբ, փոխանցում է Oane-ը։

Պրոֆեսոր Սան Չարմանի խոսքով, մինչ այդ բուսականություն կար մայրցամաքի մակերեսի միայն 0․3 տոկոսի վրա։ Իսկ հիմա ԱՆտարկտիդայի կլիման մի շարք փոփոխոթյուններ է կրել։ Թերակղզոին մոլորակի ամենաարագ տաքացող տարածքն է, քանի որ այնտեղ միջին տարեկան ջերմաստիճանը  յուրաքանչյուր տասը տարին մեկ աճում է 0․5 աստիճանով։ Այդ գործընթացը սկսվել է անցած դարի կեսերից ու մինչեւ հիմա ակտիվ շարունակվում է։

Նույնատիպ փոփոխություններ էլ Արկտիկայում են տեղի ունենում։ Գիտնականները մտադիր են շարունակել իրենց աշխատանքը ու պարզել, թե ինչպես է տեղի ունեցել էկոհամակարգի փոփոխությունը մինչեւ այն պահը, երբ մարդկանց գործունեությունն արագացրել է գլոբալ տաքացումը։