Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն մայիսի 22-26-ը կայցելի Ռուսաստան եւ կհանդիպի երկրի ղեկավարության հետ, հայտնում է CBN-ը։
«Մենք համարում ենք, որ դա լինելու է նոր գլուխ Ռուսաստանի ու Ֆիլիպինների հարաբերություններում։ Մենք նաեւ այս այցելությունը դիտարկում ենք որպես երկկողմանի հարաբերությունների ամրապնդման ու ակտիվացման մեր ընդհանուր ձգտման վկայություն»,- հայտնել է լրագրողներին Ֆիլիպինների ԱԳՆ ներկայացուցիչ Կլեոֆ Նատիվիդադը։





























