ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հարվածը Սիրիայի կառավարական զորքերին ապօրինի է, հակացուցված ու խախտում է այդ երկրի ինքնիշխանությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ինչն էլ լինի որոշման պատճառը, որը ԱՄՆ հրամանատարությունն ընդունեց նման հարված հասցնելու համար, այն ապօրինի է, հակացուցված եւ Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության հերթական կոպիտ խախտում է»,- ասել է նա լրագրողներին:
Լավրովը նշել է, որ Վաշինգտոնը փորձում է արդարացնել իր գործողությունները` պնդելով, թե Սիրիայի կառավարական զորքերն իբր թե «սպառնալիք են ստեղծում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի զինծառայողների հետ համագործակցող ընդդիմության համար»:





























