Սաուդյան Արաբիա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցելության շրջանակում ստորագրվել են 110 մլրդ դոլար արժողության պաշտպանական պայմանագրեր։ Այս մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Նախագահն ու պետքարտուղար Թիլերսոնը ներկա են գտնվել գրեթե 110 մլրդ դոլարի ռազմական վաճառքի մասին փաստաթղթերի ստորագրման արարողությանը»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Նրա խոսքով, այդ պայմանագրերը զգալիորեն կընդլայնեն ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի համագործակցությունը անվտանգության ոլորտում ու կնպաստեն կայունությանը ։ «Դրանք նաեւ կընդլայնեն ամբողջ տարածաշրջանում հակաահաբեկչական գործողություններին թագավարության մասնակցության հնարավորությունները, նվազեցնելով այդ գործողությունների անցկացման բեռը, որը հիմա ԱՄՆ զինվորականների ուսերին է»,- ասել է ԱՄՆ վարչակազմի աշխատակիցը։ Բացի դրանից, Սպիտակ տան գնահատականով, պայմանագրերը կօգնեն ստեղծել տասնյակ հազարավոր աշխատատեղեր ԱՄՆ-ում։ Սաուդյան Արաբիան ռազմական ծախսերով աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում՝ ԱՄՆ-ից ու Չինաստանից հետո։