Հաստատվել է ռուս սպայի անձը, որի մասունքով դագաղը ապրիլի վերջին հայտնաբերվել է Թուրքիայի Արդահան նահանգում: Habertürk-ը հայտնում է, որ մասունքը պատկանում է փոխգնդապետ Կարլ Կարլովիչ Ռժեպեցկուն, որը ենթադրաբար վախճանվել է 1894 թվականին հիվանդությունից հետո:

Փոխգնդապետը ծառայել է Կովկասյան 1-ին կորպուսի 20-րդ հրաձգային դիվիզիայի Նավագինսկու 78-րդ գնդում:

Նշվում է, որ թուրք փորձագետները մասունքի հետազոտման ընթացքում խորհրդակցել են ռուս մասնագետների հետ, որոնք օգնել են նույնականացնել Ռժեպեցկու անձը՝ հիմնվելով նրա լավ պահպանված համազգեստի առանձնահատկությունների վրա:

Արխիվային տեղեկություններից հետեւում է, որ փոխգնդապետը հուղարկավորվել է Արդահանի նախկին զինվորական գերեզմանոցում: Ներկայումս գերեզմանատան հետքերը գործնականում չեն պահպանվել, այդ վայրում շինարարական աշխատանքներ են կատարվում, որոնց ընթացքում էլ ռուս սպայի մասունքով դագաղը հայտնաբերվել է:

Նախապես հաղորդվում էր, որ մասունքը կարող է պատկանել գեներալ Վասիլի Գեյմանին: Նաեւ ենթադրվում էր, որ սպան սպանվել է 1877-1878 թվականների Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ:

Ռժեպեցկու մասունքը փոխանցվել է Կարսի թանգարանին: