Իտալիայում կինը կատվի պատճառով դատական հայց է ներկայացրել իր հարեւանուհու դեմ, հաղորդում է Il Secolo XIX պարբերականը։ Չորս տարեկան կատուն «երկակի» կյանք էր վարում՝ գիշերելով հարեւան բնակարանում։
Կատվի «դավաճանության» մասին, որին տիրուհիներից մեկը «Ժապավեն», մյուսը «Թեքիլա» է անվանել, հայտնի է դարձել հարեւանուհու տեղափոխության ժամանակ։ Վերջինը որոշել է նոր բնակարան տեղափոխվել ու իր հետ տանել կատվին։ Կանանց միջեւ վեճ է ծագել, որից հետո առաջին տիրուհին ոստիկանությունէ դիմել՝ հայտարարելով կենդանու առեւանգման մասին։ «Գիշերային» տիրուհուց վերցրել են կատվին ու հին տուն վերադարձրել։
Սակայն երկրորդ կինը բողոքարկել է վճիռը։ Այստեղ արդեն դատարավորները անբավարար են համարել կատվի առեւանգման վերաբերյալ ապացույցները։ Նշվում է, որ «կատվի համար մարտը» դեռ ավարտված չէ, եւ գործը կարող է հասնել մինչեւ քաղաքացիական գործերով դատարան, հաղորդում է Life-ը։




























