ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հանդիպել է իր թուրք գործընկեր Բինալի Յըլդըրըմի հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վարչապետների զրույցն ընթացել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում: ՌԴ-ի եւ Թուրքիայի վարչապետները ձեռքսեղմում փոխանակելուց հետո միմյանց ողջունել են եւ բանակցությունները շարունակել առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների:
Վարչապետների բանակցությունների ընթացքում ռուսական կողմին ներկայացնում են էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը եւ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը:





























