Էներգետիկայի, ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում փոխգործակցության, ինչպես նաեւ ԵՏՄ-ի հետ Մոլդովայի համագործակցության հարցերը քննարկվել են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի եւ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի զրույցի ընթացքում, լրագրողներին հայտնել են ռուսական պատվիրակությունից, որը ՌԴ վարչապետին ուղեկցում է Ստամբուլում ընթացող Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Քննարկվել է ռուս-մոլդովական հարաբերությունների զարգացման հարցը՝ շեշտադրում կատարելով առեւտրատնտեսական ոլորտում, էներգետիկայի [ոլորտում] փոխգործակցության վրա»,- ասել է պատվիրակությունում աղբյուրը:
Նրա խոսքով՝ Մեդվեդեւը եւ Դոդոնը քննարկել են մի շարք էներգետիկ նախագծեր եւ ռուս-մոլդովական համագործակցությունը ագրոարդյունաբերական համալիրի շուրջ: ՌԴ վարչապետը հետաքրքրություն է արտահայտել այն հարցում, որ Մոլդովայի կառավարությունն ավելի ակտիվորեն զբաղվի ՌԴ հետ առեւտրատնտեսական փոխգործակցության կոնկրետ հարցերի լուծմամբ:
«Դոդոնը հաստատել է Մոլդովայի հետաքրքրվածությունը ԵՏՄ-ում դիտորդի կարգավիճակի հարցում եւ արտահայտվել է ԱՊՀ-ի շրջանակում Քիշնեւի աշխատանքի ակտիվացման օգտին»,- ասել է աղբյուրը:




























