Հարավային Քալիֆորնիայում (ԱՄՆ) սապատավոր կետը լողալով մտել է Վենտուրա քաղաքի նավահանգիստ եւ չի կարողաել օվկիանոս վերադառնալ, հայտնում է ABC News-ը:
Մայիսի 20-ին 12-մետրանոց կետին հայտնաբերել են տեղական առափնյա պահպանության աշխատակիցները: Կամավորների հետ նրանք ապարդյուն փորձել են կենդանուն ետ՝ օվկիանոս գրավել: Հոլովակի գրառման մեջ նշված է, որ մայիսի 21-ի առավոտյան կաթնասունին հաջողվել է նավահանգստից դուրս գալ:





























