Բրիտանիայի առնվազն վեց երաժշտական փառատոնների կազմակերպիչները մտադիր են իրենց այցելուներին առաջարկել անվճար էքսպրես թեստեր՝ անլեգալ նյութերի ստուգման համար, համոզվելու համար, որ դրանք վտանգավոր չեն առողջության համար, հայտնում է BBC-ն։
Անվճար թեստեր անցկացնելու հնարավորությունը սկսել են քննարկել փառատոնների ժամանակ թմրադեղերի գործածման հետեւանքով մի շարք մահերից հետո։
Էքսպրես թեստից հետո մասնագետները կասեն, թե ինչից է բաղկացած տվյալ թմրանյութը, սակայն անալիզի ենթարկված նմուշը կառգրավվի։
Festival Republic ընկերության տնօրեն Մելվին Բեննը հայտնել է, որ այս տարի նոր սխեմայով կաշխատեն 6-10 փառատոններ։
Նրա խոսքով, ոստիկանության աջակցության դեպքում այդ սխեման կկիրառվի մասնավորապես Ռեդինգի ու Լիդսի փառատոններում, որոնք ծրագրված են օգոստոսին։





























