Եվրամիությունը ցավակցում է Մեծ Բրիտանիային Մանչեսթերի ահաբեկչության կապակցությամբ եւ մտադիր է նրա հետ միասին պատասխան հարված հասցնել ահաբեկչությանը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հայտարարությունում:
«Խորապես ցավակցում եմ վարչապետ Մեյին եւ բրիտանացի ժողովրդին: Այսօր մենք սգում ենք ձեզ հետ միասին: Վաղը մենք կողք կողքի մասին պատասխան հարված կհասցնենք նրանց, ովքեր ձգտում են կործանել մեր ապրելակերպը»,- հայտարարել է Յունկերը:
Նա նշել է, որ ահաբեկիչները թերագնահատում են ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի դիմացկունությունը: «Այդ վախկոտ հարձակումները միայն կամրապնդեն միասին աշխատելու մեր պատրաստակամությունը՝ նման ստոր գործողություններ կատարողներին կործանարար հարված հասցնելու համար»,- ասված է հայտարարությունում:
Երկուշաբթի երեկոյան «Մանչեսթեր Արենա» համերգային համալիրում, որտեղ ելույթ էր ունենում ամերիկյան երգչուհի Արիանա Գրանդեն, նախնական տեղեկություններով՝ ահաբեկչություն է տեղի ունեցել: Վերջին տվյալներով՝ 22 մարդ զոհվել է, որոնց թվում՝ երեխաներ, շուրջ 50 վիրավոր կա:





























