Մանչեսթերի ոստիկանությունն Arndale առեւտրի կենտրոնում տղամարդու է ձերբակալել: Պատճառը չի նշվում: Այս մասին հաղորդում է Sky News-ը:

Ոստիկանությունը շղթայել է առեւտրի կենտրոնն ու այցելուներին խնդրել անհապաղ լքել տարածքը:

Ականատեսների փոխանցմամբ՝ ներսում կրակոցների նման ձայներ են լսել:

Երեկ երեկոյան «Մանչեսթեր Արենա» համերգային համալիրում ահաբեկչություն է իրականացվել: Ոստիկանությունը հաղորդում է 22 զոհի եւ 59 վիրավորի մասին:  Ահաբեկչությունը մահապարտ է իրականացրել: Զոհերի թվում երեխաներ կան, առնվազն 5 մարդ էլ անհետ կորած է համարվում: