Ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործի առանձնացված մասով փետրվարին նշանակված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության օրը դեռ չի նշանակվել::
Ձգձգումը պարզաբանում են հանձնաժողովի աշխատանքի ծանրաբեռնվածությամբ:
Նշենք, որ առաջին փորձաքննությամբ, բժիշկների կողմից թերություններ եւ բացթողումներ են արձանագրվել: Սակայն նախաքննական մարմինը որոշում է կայացրել կրկնակի փորձաքննություն նշանակել: Ի դեպ, եւ առաջին, եւ կրկնակի փորձաքննության նպատակն է պարզել` արդյոք ծննդկանի եւ նորածնի մահվան մեջ մեղավորություն ունեն ծննդատան վարիչ Աշոտ Սիրունյանը, տնօրենի բուժգծով տեղակալ Դավիթ Մխիթարյանը, հուլիսի 26-ին հերթապահ բժիշկ Տիգրան Սարգսյանն ու ռեանիմատոլոգ Արամ Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանի գործից մի մասն արդեն առանձնացվել եւ ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Կա երկու մեղադրյալ` «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհիներ, հղիությունը վարած Շուշանիկ Բախշյանն ու հուլիսի 25-ի հերթապահ Անի Բաբելյանը:





























