Թուրքիայի Անկարա նահագի Բեյփազարը շրջանում մայրուղով ընթացող միկրոավտոբուսի վարորդը ճանապարհին եղնիկ հայտնվելուց հետո կորցրել է մեքենայի կառավարումը, որից հետո միկրոավտոբուսը գլորվել է ձորը։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝  ճանապարհին ակնթարթորեն հայտնված եղնիկի պատճառով ձորը գլորված միկրոավոտբուսի մեջ եղել են դպրոցականներ։

Նշվում է, որ ձորը գլորվելու հետեւանքով միկրոավտոբուսում գտնվող 10 աշակերտներ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։