Ուզբեկստանի եւ Տաջիկստանի կրթության նախարարությունները քաղաքացիների ավելորդ ծախսերի դեմ պայքարելու նպատակով շրջանավարտներին զրկել են դպրոցն ավարտելու հետ կապված հանդիսություններից, հայտնում է News-Asia-ն՝ վկայակոչելով գերատեսչություններին:

Տաջիկստանում ծնողների ավելորդ ծախսերի դեմ սկսել են պայքարել 2015 թվականից՝ Վերջին զանգը սահմանափակելով 45 րոպեով եւ արգելելով զբոսանքները, ռեստորանային խնջույքները:

Հարեւան Ուզբեկստանում վերջին զանգը պահպանվել է, սակայն արգելվել են ավարտական երեկույթները: Մայիսի 25-ին բոլոր դպրոցներում տոնը կնշվի ուսումնական հաստատությունների պատերի ներսում՝ իրավապահների եւ ուսուցիչների վերահսկողությամբ, նրանց ավարտական վկայականներ եւ պատվոգրեր կհանձնեն, որից հետո տուն կուղարկեն: Նախարարության կարծիքով՝ սա կտնտեսի ընտանեկան բյուջեն եւ կօգնի հաջորդ ուսումնական հաստատություն ընդունվելու վրա կենտրոնանալուն: