Ամերիկյան ընկերությունը Նոր Զելանդիայում գտնվող իր տիեզերակայանից հրթիռ է տիեզերք ուղարկել։ Սա մասնավոր տիեզերակայանից առաջին արձակումն է, հաղորդում է BBC-ն։

Ամերիկյան Rocket Lab ընկերության Electron գերթեթեւ դասի հրթիռ-կրիչի թռիչքը մեկնարկել է Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզու արեւելյան ափից։

Նոր Զելանդիան, այսպիսով, դարձավ 11-րդ երկիրն աշխարհում, որի տարածքից տիեզերական հրթիռ է արձակվել։