Դուբլինի (Իռլանդիա) անասնաբուժական կլինիկաներից մեկում կատուներին գրկողի թափուր աշխատատեղ է բացվել, որոնք այնտեղ են հայտնվել բուժվելու համար: Հայտարարությունը տեղադրված է հաստատության կայքում, փոխանցում է Lenta-ն:

Just Cat անասնաբուժարանը մարդու է փնտրում, որը կարող է անտուն կենդանուն կերակրել եւ հաճույք է ստանում ձեռնասուններին խնամելուց: Հաստատությունում աշխատում են միայն կատուների հետ: Աշխատանքի թեկնածուն պետք է նուրբ ձեռքեր ունենա, մեղմ ձայն, անհանգստացած հիվանդին հանգստացնելու ունակություն եւ տարբերակի մլավոցի երանգները:

Just Cat-ը նաեւ նշել է, որ ցանկացողները պետք է համապատսխան որակավորում ունենան, ենթադրաբար՝ անասնաբուժական կրթություն: