Հնդկաստանի Արունաչալ Պրադեշ նահանգում՝ Չինաստանի հետ սահմանի մերձակայքում, աղավնի են բռնել, որի թաթին հիերոգլիֆներով ու թվերով գրություն է կցված եղել։ Հաշվի առնելով երկու երկրների միջեւ լարված հարաբերությունները՝ սահմանապահներն այդ միջադեպին ամենայն լրջությամբ են վերաբերվել։ Այս մասին հաղորդում է Vesti-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը։

Հնդկաստանի իշխանությունները հայտարարել են, որ աղավնուն որսացել են «հետազոտության նպատակներով»՝ չհստակեցնելով, արդյո՞ք թռչնի վրա լրտեսության համար նախատեսված սարքեր են եղել։

Աղավնին այս տարածաշրջանում առաջին լրտես թռչունն է, որին որսացել են։