Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ակտիվացնում է Սահմանադրական փոփոխությունների գործընթացը։ Կարակասում իր կողմնակիցների հանրահավաքից հետո նա ստորագրել է հրաման Սահմանադրական ժողով գումարելու ու դրա նախագահների ընտրման կարգի մասին, հայտնում է Euronews-ը։

Ըստ Մադուրոյի, Սահմանադրական ժողովը ունենալու է տարածքային սկզբունքով ընտրված 364 անդամ, նաեւ 8 անդամ՝ հնդկական ժողովուրդներից, 168-ը՝ հասարակության տարբեր սեկտորներից, ընդամենը 540 մարդ։ Հրամանագիրը նախագահը փոխանցել է Ազգային ընտրական խորհրդին, որը անմիջապես հաստատել է փաստաթուղթը։ Խորհրդի ղեկավար Տիբիսայ Լուսենան հայտնել է, որ ընտրությունները կանցկացվեն հուլիսի վերջին։

Վենեսուելայի խորհրդարանը, որը ընդդիմությունն է վերահսկում, հրաժարվել է ընդունել Սահմանադրական ժողով գումարելու մասին որոշումը։ ՄԱդուրոյի ընդդիմախոսները իշխանությանը մեղադրում են Սահմանադրությունը խախտելու մեջ ու կոչ են անում հերթական բողոքի ցույցն անցկացնել մոտ օրերս։