Սիցիլիայի Տաորմինա քաղաքում, որտեղ տեղի է ունենում G7 գագաթնաժողովը, ի պատիվ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաղպաղակ է անվանակոչվել։ Այս մասին հաղորդում է Telegraph-ը։

Պաղպաղակի երեք գնդիկները՝ կարմիր, կապույտ եւ սպիտակ, խորհրդանշում են ԱՄՆ դրոշը։ Պաղպաղակը «կպատվի» նաեւ բաց նարնջագույն շաքարով՝ ի պատիվ Թրամփի մազերի։