Դիմահարդար Վինի Օհը՝ ԱՄՆ Օրեգոն նահանգից, որոշել է իրականացնել իր վաղեմի երազանքը՝ դառնալ անսեռ այլմոլորակային։ 23-ամյա երիտասարդը որոշել է հեռացնել իր սեռական օրգանները։ Այս մասին հաղորդում է Life-ը՝ վկայակոչելով Mirror-ը։

Բժիշկները նշում են, որ նման միջամտությունը շատ վտանգավոր է։

Սակայն Օհը չի հուսահատվում։ Լավագույն արդյունքի հասնելու համար նա մշատես ներկում է մազերն ու ընդգծում աչքերը։ Բացի այդ, այլմոլորակայինի տեսք ունենալու համար նա երեք կոսմետիկ վիրահատություն է տարել։

«Իմ նպատակն է դառնալ անսեռ։ Ինձ սեռափոխություն են առաջարկու,մ, բայց ինձ դա պետք չէ»,-ասել է դիմահարդարը։