Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 24-ին ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից:





























