Մոսկվայում նոր մզկիթներ չեն լինի: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Ասիական մասի մահմեդականների կրոնական վարչության ղեկավար, ՌԴ Մուֆթիների խորհրդի համանախագահ Նաֆիգուլլա Աշիրովը՝ «Լուրերի ռուսական ծառայության» եթերում:

«Այսօրվա դրությամբ, մզկիթների շինարարության հարցը փակված է, քանի որ հայտարարվել է, որ ցանկացած շինարարություն պետք է համաձայնեցնել տեղացիների հետ: Մզկիթների դեմ ելույթներ կլինեն Մոսկվայի ցանկացած կետում»,- կարծում է նա:

Նշենք, որ Մոսկվայի հարավ-արեւելյան վարչական շրջանի պրեֆեկտ Վլադիմիր Զոտովը հայտարարել էր, թե Տեքստիլշչիկներում մզկիթի փոխարեն այգի կամ սոցիալական նշանակության որեւէ օբյեկտ է լինելու: