Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 29-ին, ժամը 01:33-ին տեղեկություն է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Եղեգնաձոր հատվածի 83-րդ կմ-ին «Mercedes E220» մակնիշի 40 OZ 077 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 31-ամյա Մ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել երկաթյա արգելապատնեշին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը եւ ուղեւոր՝ 24-ամյա Ս. Ս.-ն տեղի ուժերով  դուրս են բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Արարատի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: