Հայաստանի Կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը նախարարական չի լինի եւ կդառնա զուտ վարչական։ Այս մասին մայիսի 29-ին հայտարարել է ՀՀ Արդարադատության առաջին փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ։ Քննարկումը տեղի է ունեցել  պետական-իրավական եւ մարդու իրավունքների հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ։

Նախարարների թիվը 19-ից դարձել է 18՝ ինչպես պահանջում է Սահմանադրության նոր խմբագրությունը։ Այժմ Կառավարության աշխատակազմի ղեկավարը կիսում է  կառավարության նիստի ժամանակ որոշումներ ընդունելու եւ քննարկելու քաղաքական պատասխանատվությունը։ 2018 թվականից, երբ գործադիր իշխանությունը կանցնի Կառավարությանը, դրա համար պատասխանատվություն կկրեն վարչապետն ու փոխվարչապետը (մեկը կամ մի քանիսը)։ «Այդ պատճառով էլ կառավարության աշխատակազմի ղեկավարը կկենտրոնանա բացառապես վարչական աշխատանքի վրա, ինչը նշանակում է, որ նախարարական պորտֆել նրան այլեւս անհրաժեշտ չի լինի», - հստակեցրեց  Հովհաննիսյանը։