Սոմալիում գործող «Հարաքաթ աշ Շաբաբ» իսլամական խմբավորման գրոհայիններն ամուսնական դավաճանության համար քարկոծել են տղամարդուն։ Ստացած վերքերի հետեւանքով նա մահացել է։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով International Business Times UK-ը։

Հրապարակային մահապատիժն իրականացվել է երկրի հարավային Ռամո Ադի գյուղում։ Պարբերականը հաղորդում է, որ 44-ամյա սոմալեցուն մինչ պարանոցը թաղել են հողի մեջ եւ ապա քարկոծել։

Շրջանի նահանգապետ Մոալիմ Ջեդոուն հստակեցրել է, որ երկու կին եւ երեխաներ ունեցող տղամարդը հետաքրքրվել է եւս մեկ՝ ամուսնալուծված կնոջով։ Գյուղացին խաբել է նրան՝ ասելով, թե տեղի համայնքի առաջնորդից ամուսնության թույլտվություն է ստացել եւ ամուսանցել նրա հետ։ Սակայն երբ կինը հղիացել է, պարզվել է, որ ոչ մի թույլտվություն չի եղել։