2018 թվականին Հայաստանի կառավարության կառուցվածքը կփոխվի։ Այս մասին մայիսի 29-ին պետական-իրավական եւ մարդու իրավունքների հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը՝ ելույթ ունենալով «Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի մասին» օրենքում փոփոխության նախագծի շուրջ։

Այժմ կառավարությունում գործում են Կառավարությանն առընթեր մարմնի կարգավիճակ ունեցող գերատեսչություններ։ Դրանց ղեկավարում են նախարարները եւ քաղաքական պատասխանատվություն չեն կրում։ Նման գերատեսչությունների թվում է Ոստիկանությունը, Պետեկամուտների կոմիտեն  (որը միավորում է հարկային եւ մաքսային ծառայությունները), Քաղավիացիայի գլխավոր վարչությունը եւ այլն։

Համաձայն 2015 թվականի դեկտեմբերին ընդունված սահմադրական բարեփոխումների՝ երբ երկիրը վերջնականապես անցում կկատարի կառավարման խորհրդարանական համակարգին,գործադիր իշխանությունը պետք է հաշվետու լինի Ազգային ժողովին։ Ուստի, Կառավարությանն առընթեր մարմինները կամ պետք է  նախարարություններ դառնան կամ ներառվեն որեւէ նախարարության կազմում։ «Յուրաքանչյուր ոլորտի համար պետք է պատասխանատվություն կրեն նախարարները՝ որպես քաղաքական պաշտոնների կրողներ։ Արդյոք ոստիկանությունը կվերածվի ՆԳՆ-ի կամ արդյոք հարկայինը Ֆիննախում կներառվի, դեռ որոշված չէ։ Այդ փոփոխությունները կառաջարկի կառավարությունը, քանի որ կողմնակի ոչ ոք չի կարող կարգավորել նրա կազմակերպչական աշխատանքը», - նշեց Թովմասյանը։